Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կռիվ աղ­բա­մա­նի հա­մար

Կռիվ աղ­բա­մա­նի հա­մար
24.09.2019 | 00:09
Ե­թե այս ա­րա­գու­թյամբ քա­ղա­քա­կա­նու­թյունն ու մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գցենք աղ­բա­ման, կարճ ժա­մա­նա­կից Սո­դոմ-Գո­մորն էլ անց­նե­լու ենք ու կանգ­նենք հա­մաշ­խար­հա­յին ջր­հե­ղե­ղի անհ­րա­ժեշ­տու­թյան ա­ռաջ: Այն տպա­վո­րու­թյունն է, որ Հա­յաս­տա­նում բո­լոր խն­դիր­նե­րը այն­քան բարձր մա­կար­դա­կով ու եր­կա­րատև լուծ­ված են, որ պաշ­տո­նյա­նե­րին ու մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յե­րին մնում է պա­րա­պու­թյու­նից մի­մյանց հաշ­վին զվար­ճա­նա­լը: Ար­դեն հոգ­նել եմ գրել, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն գե­րա­կա­յու­թյուն­ներ ու գլ­խա­վո­րը երկ­րոր­դա­կա­նից տար­բե­րե­լու կա­րո­ղու­թյուն, որ պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը չեն կա­րո­ղա­նում տա­րան­ջա­տել ու ի­րենց նույ­նաց­նում են պե­տու­թյան հետ՝ հար­վա­ծի տակ դնե­լով պե­տա­կա­նու­թյու­նը՝ ի­րենց պո­պու­լիս­տա­կան ու դե­մա­գո­գիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Հի­մա մնում է հա­վե­լել, որ ոչ միայն պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նեն ներ­կա ու նախ­կին պաշ­տո­նյա­նե­րը, այլև՝ վեր­ջա­կետ դնե­լու ու­նա­կու­թյուն: Ինչ-որ սա­դիս­տա­կան ման­կամ­տու­թյուն է սկս­վել՝ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի պաշ­տո­նան­կու­թյան շուրջ, ո­րի ի­մաս­տը ոչ ոք հս­տակ չի կա­րող բա­ցատ­րել: ՈՒ մնում է ար­ձա­նագ­րել.
1. ԱԱԾ տնօ­րե­նի պաշ­տո­նան­կու­թյա­նը հրա­պա­րա­կա­յին որևէ հիմ­նա­վո­րում չտր­վեց ու հիմք դար­ձավ են­թադ­րու­թյուն­նե­րի ու վե­րագ­րում­նե­րի:
2. ԱԱԾ պե­տի պաշ­տո­նան­կու­թյան ձևը գե­րա­կա­յեց բո­վան­դա­կու­թյու­նը՝ հիմք դառ­նա­լով փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներ պա­րու­նա­կող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի:
3. Ո՛չ վար­չա­պե­տը, ո՛չ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը չեն հաս­կա­նում ու չեն հաս­կա­ցել ի­րենց պաշ­տո­նի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ու ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետևանք­նե­րը: Նրանք խառ­նում են պաշ­տո­նա­կան ու անձ­նա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դաշ­տե­րը ու մի­մյանց վրա գլո­րում պայ­թու­ցի­կով լի տա­կառ­ներ:
Այս ի­րա­վի­ճա­կում ար­դեն ա­վե­լորդ է դառ­նում հի­շեց­նել, որ վար­չա­պե­տի պա­տի­վը կամ սպա­յի պա­տի­վը չեն կա­րող գե­րա­կա­յել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վին ու լի­նել պե­տու­թյան վար­կի ու հե­ղի­նա­կու­թյան հաշ­վին: Հար­ցը դնել «Ո՞վ ու՞մ աղ­բա­ման կու­ղար­կի» հար­թու­թյան մեջ ան­թույ­լատ­րե­լի է: Հաս­նել ԱՄՆ ու հայ­տա­րա­րել, որ «Պա­րոն Վա­նե­ցյանն իր հայ­տա­րա­րու­թյան մեջ խո­սել էր սպա­յի պատ­վի մա­սին, և այն, որ ին­քը, դե յու­րե լի­նե­լով ԱԱԾ տնօ­րեն, հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում իր գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի դեմ: ...Դա նշա­նա­կում ա ու­սա­դիր­նե­րը գցել աղ­բա­մա­նը», նույնն է՝ ինչ Թբի­լի­սիից Վա­նե­ցյա­յի պա­տաս­խա­նը՝ «Պատ­կե­րաց­նու՞մ եք, ե­թե հան­կարծ ես սկ­սեմ խո­սել ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու»։ Ան­վա­յել է: Ինչ­պես ան­վա­յել են մի­մյանց հետ հա­շիվ­ներ պար­զե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ու այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տելն ու բարձ­րա­ձայ­նե­լը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Hraparak.am-ը կապ հաս­տա­տեց ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի հետ՝ վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին մեկ­նա­բա­նու­թյուն ստա­նա­լու հա­մար, թե­պետ լրագ­րո­ղի խն­դի­րը սկան­դալ սար­քե­լը չէ, բայց Վա­նե­ցյանն էլ պետք է փա­կեր խո­սակ­ցու­թյունն ու ա­սեր՝ «No comment», ու դա կլի­ներ ա­մե­նա­մեծ հար­վա­ծը վար­չա­պե­տին: Իսկ հի­մա փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­նե­րի ձնա­գուն­դը մայր­ցա­մա­քից մայր­ցա­մաք գլոր­վե­լու է՝ նե­րա­ռե­լով նախ­կին ու ներ­կա մեծ ու փոքր պաշ­տո­նյա­նե­րի: Հե­տո՞: Եվ բո­լո­րը հիմք են ըն­դու­նե­լու ի­րենց պա­տի­վը, այ­սինքն՝ ա­մե­նաան­պա­տի­վը այս ա­մե­նը հան­դուր­ժող մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յե­րով բնա­կեց­ված տա­րածքն է, որ Հայ­րե­նիք չի դառ­նում, ո­րով­հետև… Դուք տվեք «ին­չու՞»-ի պա­տաս­խա­նը: Մեկ էլ՝ «Մինչև ե՞րբ»-ի:
Մեր հար­ցին ի պա­տաս­խան Ար­թուր Վա­նե­ցյանն ա­սաց. «ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Լոս Ան­ջե­լե­սում տե­ղի ու­նե­ցած ա­սու­լի­սի ըն­թաց­քում կր­կին խո­սել է բա­նե­րի մա­սին, ո­րոն­ցից քիչ է հաս­կա­նում։ Չնա­յած իմ հրա­ժա­րա­կա­նից հե­տո նա դեռ շա­րու­նա­կում է մար­դիկ ու­ղար­կել ինձ մոտ, խնդ­րան­քով` ո­րոշ ժա­մա­նակ լռեմ, որ­պես­զի ի­րա­վի­ճա­կը հան­դարտ­վի, բայց հի­մա տես­նում եմ, որ հեր­թա­կան ան­գամ խախ­տում է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը և հան­դես գա­լիս ան­հաս­կա­նա­լի, ըստ էու­թյան՝ ոչ մի բա­նի մա­սին պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
Ակն­հայտ է, որ հան­րու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա կար­ճատև ազ­դե­ցու­թյուն թող­նե­լու ցան­կու­թյամբ տար­ված` Նի­կոլ Փա­շի­նյա­նը կր­կին չի մտա­ծում իր խոս­քե­րի հետևանք­նե­րի մա­սին: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ե­թե հան­կարծ ես սկ­սեմ խո­սել ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու։
Լավ, որ­քա՞ն կա­րե­լի է մո­լո­րեց­նել հան­րու­թյա­նը՝ ա­ռաջ տա­նե­լով այն թե­զը, թե «ով մեզ հետ չի, ազ­գի դա­վա­ճան է»։ Իսկ ե­թե որևէ մե­կը հա­մա­ձայն չէ այդ պնդ­ման հետ, ըստ վար­չա­պե­տի, ու­րեմն նախ­կին­նե­րի պատ­վե­րով է գոր­ծում: Ա­սել եմ և նո­րից եմ կրկ­նում՝ չփոր­ձեք ինձ կա­պել նախ­կին­նե­րի հետ։
Տրա­մա­բա­նա­կան է, որ ռազ­մա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­ցող և զին­վո­րա­կան­նե­րի մտա­ծե­լա­կեր­պի, Հայ­րե­նի­քի հան­դեպ նրանց ու­նե­ցած պարտ­քի մա­սին մա­կերե­սա­յին պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցող­նե­րը չեն կա­րող ի­մա­նալ սպա­յի պատ­վի և ու­սա­դիր­նե­րի նշա­նա­կու­թյան մա­սին: Ի դեպ հի­շեց­նեմ` հա­մա­ձայն ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան, ՀՀ վար­չա­պե­տը ոչ պա­տե­րազ­մա­կան դրու­թյան ժա­մա­նակ Գե­րա­գույն հրա­մա­նատար չէ: Ցա­վում եմ, որ այդ­քան հե­ռուն է գնա­ցել:
Հրա­ժա­րա­կա­նի մա­սին իմ հայ­տա­րա­րու­թյունն ու­շա­դիր ըն­թեր­ցո­ղը, հա­մոզ­ված եմ, հաս­կա­ցել է՝ ինչ նկա­տի ու­նեի ես։ ՈՒս­տի վս­տահ պն­դում եմ՝ ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ով կամ ին­չը կհայ­տն­վի աղ­բա­նո­ցում:
Հա­վա­տում եմ` մեր ժո­ղո­վուր­դը եր­բեք չի ըն­կճ­վե­լու ու այլևս չի տր­վե­լու մա­նի­պու­լյա­տիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի: Հրա­ժա­րա­կա­նի իմ տեքս­տում ես ա­սել էի՝ թող այն լի­նի «Կանգ ա՛ռ»-ի սթա­փեց­նող կոչ։ Մնա­ցած բո­լոր տար­բե­րակ­նե­րում կհաղ­թա­նա­կի Հայ­րե­նի­քի հան­դեպ պարտ­քը: Խա­ղա­ղու­թյուն ու անվ­տան­գու­թյուն մեր երկ­րին։ Պա­տիվ ու­նեմ»:
Ար­թուր Վա­նե­ցյա­նը նաև նշեց, որ իր հե­տա­գա պլան­նե­րի մա­սին կխո­սի ա­ռա­ջի­կա­յում։
Հի­շեց­նենք, որ ե­րեկ Լոս Ա­նե­ջե­լե­սում կա­յա­ցած ա­սու­լի­սում Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել էր. «...Պա­րոն Վա­նե­ցյանն իր հայ­տա­րա­րու­թյան մեջ խո­սել էր սպա­յի պատ­վի մա­սին և այն, որ ին­քը, դե յու­րե լի­նե­լով ԱԱԾ տնօ­րեն, հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում իր գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի դեմ: ...Դա նշա­նա­կում ա ու­սա­դիր­նե­րը գցել աղ­բա­մա­նը»:
Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ